Մի շարք երկրներում Facebook-ի օգտատերերը բախվել են սոցցանցի աշխատանքում խափանման հետ, տեղեկացնում է Downdetector կայքը, որը հետեւում է հանրահայտ ինտերնետ-ռեսուրսների խափանումներին եւ անջատումներին։

Կայքի տվյալներով՝ Facebook-ի ամենաշատ խափանումները գրանցվել են ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Լեհաստանում, Բելգիայում եւ Մեծ Բրիտանիայում։

Downdetector-ի տվյալներով՝ օգտատերերի 69 տոկոսը բողոքում է նորությունների ժապավենի հետ կապված խնդիրներից, 15 տոկոսը՝ սոցցանցի ամբողջական անջատումից, 14 տոկոսը՝ ավտորիզացման հետ կապված խնդիրներից։

Facebook-ը աշխարհի խոշորագույն սոցցանցերից է։ Այն հիմնադրվել է 2004թ․ փետրվարին՝ 19-ամյա ամերիկացի ուսանող Մարկ Ցուկերբերգի կողմից։