ՄԱԿ գլխավոր քարտուղարը «Օսվենցիմի» ազատագրման տարելիցի կապակցությամբ Հոլոքոստի զոհերի հիշատակին Նյու Յորքում սինագոգում պատարագի ժամանակ հայտարարել է աշխարհում հակասեմիտականության աճի մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մենք հակասեմիտականության հարձակումների վերածնունդ ենք դիտարկում այստեղ՝ Նյու Յորքում եւ ամբողջ աշխարհում, եւ դա անհանգստացնում է։ 2019թ․ Նյու Յորքը դարձել է հակասեմիտականության հողի վրա երկրում հանցագործությունների 21 տոկոս աճի վկան, եւ դա երկրի քաղաքներում միտումների մի մասն է։ Հակասեմիտականության միջադեպերի թիվը Լոս Անջելեսում մեծացել է ավելի քան երկու անգամ»,- ասել է Գուտերեշը։

Նրա խոսքերով՝ Չիկագոյում նման հանցագործությունների թիվը աճել է 46 տոկոսով։

Պատարագին հրավիրվել են նաեւ ՄԱԿ անդամ-երկրների մշտական ներկայացուցիչները։

«Եվրոպայում հրեաների համար իրավիճակն արդեն ավելի վատ է»,- նշել է ՄԱԿ գլխավոր քարտուղարը։