Թուրքիայի արդարադատության նախարարությունը պահանջել է ԱՄՆ-ից արտահանձնել թուրք ֆուտբոլիստ Արիֆ Էրդեմին, հաղորդում է NTV թուրքական հեռուստաալիքը:

Էրդեմին սպառնում է 15 տարվա ազատազրկում իսլամական քարոզիչ Ֆեթուլա Գյուլենի շարժման հետ կապ ունենալու մեղադրանքով, որին Անկարան մեղադրում է 2016 թվականին հեղաշրջում կազմակերպելու փորձի մեջ:

Էրդեմին մեղադրանք էր առաջադրվել 2016 թվականին: Թուրքիայի դատարանը սկսել էր արտահանձնման ընթացակարգը 2018 թվականին, երբ ենթադրվում էր, որ նա բնակվում է Հունաստանում:

Սակայն վերջերս ֆուտբոլիստին լուսանկարել են Վիրջինիայում:

Թուրքիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին աստղ Հաքան Շյուքյուրը, որը համանման մեղադրանքից հետո նույնպես հեռացել է Թուրքիայից Միացյալ Նահանգներում բնակվելու համար, հիշատակել է թվիթերում Էրդեմի անունն անցած տարվա նոյեմբերին՝ հայտարարելով, որ նրանք եղել են Միացյալ Նահանգներում միասին: