Թաիլանդի թմրանյութերի դեմ պայքարի վարչությունը ներողություն է խնդրել, երբ աճուրդում պատահաբար վաճառել է ավտոմեքենա, որում թաքցված են եղել ամֆեթամինի տասնյակ հազարավոր հաբերներ:

Գնորդը վճարել է 586 000 բաթ (19 000 դոլար) Honda CR-V ավտոմեքենայի համար, որը ներկայացվել է աճուրդի, երբ անցած տարի առգրավվել էր թմրանյութերի գործով:

Սակայն երբ այն ուղարկել են ավտոտնակ վերանորոգման համար, մեխանիկը հայտնաբերել է ամֆեթամինի 94 000 հաբեր՝ բամփերում թաքցված:

Հայտնաբերված «յաբա» հաբերը ամֆեթամինի եւ կոֆեինի խառնուրդ է: Երբ անցած տարի ավտոմեքենան բռնել էին Չիանգրայ հյուսիսային նահանգում, մեքենայի հետեւի նստատեղում հայտնաբերել էին 100 000 այդպիսի հաբերներ:

Հայտնաբերված հաբերները կկցվեն գործին, իսկ մեխանիկն ու նոր սեփականատերը կպարգեւատրվեն համագործակցելու համար, հաղորդում է Bangkok Post-ը: