Կիրակի գերմանացի զինծառայողները վերսկսել են երկրի հյուսիսում իրաքյան զորքերի զորավարժությունները շուրջ երեք շաբաթ անց, երբ դրանք դադարեցվել էին Բաղդադում իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո, հաղորդում է AP-ը:

Կիրակի առավոտյան Էրբիլում Գերմանիան վերականգնել է զորավարժություններն իր դաշնակիցների հետ: Այնտեղ գտնվում է շուրջ 90 գերմանացի զինվոր:

Այդուհանդերձ, կենտրոնական Իրաքում Գերմանիայի առաքելությունը դեռեւս դադարեցված է, եւ դեռեւս հայտնի չէ, թե երբ կվերականգնվի:

Հունվարի 7-ին Գերմանիան դուրս է բերել 35 զինվորների Իրաքում Թաջի եւ Բաղդադի բազաներից եւ տեղափոխել դեպի հարեւան Հորդանան:

Որոշումն ընդունվել էր Միացյալ Նահանգների կողմից հունվարի 3-ին գեներալ Սոլեյմանիի սպանությունից հետո, ինչը կտրուկ մեծացրել է լարվածությունը տարածաշրջանում եւ սրել ճգնաժամը Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ: