Microsoft ընկերությունը դադարել է պաշտոնապես ապահովել Windows 7 օպերացիոն համակարգը հունվարի 14-ից: Սակայն օգտատերերը բացարձակ պատրաստ չէին հրաժեշտ տալ սիրված պլատֆորմին, հաղորդում է IXBT-ը:

Ազատ ծրագրային ապահովման հիմնադրամը (Free Software Foundation) որոշել է աջակցել հանրությանն ու հրապարակել ստորագրահավաք, որով կոչ է անում Microsoft-ին երկրորդ կյանք տալ Windows 7-ին: Այդ նպատակով առաջարկվում է թողարկել օպերացիոն համակարգ բաց սկզբնական կոդով ազատ ծրագրային ապահովման տեսքով, ինչպես նաեւ թույլ տալ ծրագրավորողների միջազգային հանրությանն ուսումնասիրել եւ բարելավել այն: