Ներկայումս գոյություն չունեցող բրիտանական Թագավորական Ռազմաօդային ուժերի ստորաբաժանման հաշվետվությունները ՉԹՕ-ի մասին կհրապարակվեն Համացանցում, հաղորդում է PA-ն:

RAF-ը որոշում է կայացրել 2009 թվականին ՉԹՕ-ի իր ստորաբաժանումը վերացնելու մասին, այն բանից հետո, երբ եզրակացրել էր, որ ավելի քան 50 տարի առաջ ստացված հաշվետվություններից եւ ոչ մեկում նշված չէր պոտենցիալ սպառնալիքի որեւէ ապացույց:

Սակայն RAF-ի վերջին հաշվետվությունները կհրապարակվեն Համացանցում:

Ռազմաօդային ուժերի ներկայացուցիչը հայտարարել էր, որ «որոշվել է հրապարակել այդ փաստաթղթերը, քան շարունակել ուղարկել դրանք Ազգային արխիվ, եւ այդ պատճառով նրանք ցանկանում են տեղադրել դրանք gov.uk հատուկ վեբկայքում»:

Ներկայումս իրականացվում է փաստաթղթերի ձեւակերպման գործընթացը, որոնք պետք է հրապարակվեն 2020 թվականի առաջին եռամսյակում: «Պաշտպանության նախարարությունը չունի կարծիք այլմոլորակային կյանքի գոյության մասին եւ չի հետաքննում ՉԹՕ-ի մասին հաղորդագրությունները»,-նշել է գործակալության զրուցակիցը: