Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են երկու մարդու, որոնք սոցցանցերում քննադատել են երկրի ղեկավարությունը երկրաշարժից հետո օգնություն ցուցաբերելու կարողության բացակայության համար, գրում է Hürriyet-ը:

Թուրքիայի իշխանությունները սկսել են հետաքննել այն, ինչն անվանում են «սոցիալական ցանցերում անարդյունավետ հաղորդագրություններ, որոնք առաջացնում են խուճապ եւ վախ երկրաշարժի նկատմամբ», եւ հետաքննություն արդյունքում ձերբակալել երկու կասկածյալի:

Թուրքիայի ռադիո եւ հեռաուստահաղորդումների մոնիթորինգի, կարգավորման եւ արտոնավորման պետական գործակալությունը (RTÜK)  կհետաքննի երկրաշարժի մասին «սադրիչ լուրերը»:

Թուրքիայի իշխանությունների ներկայացրած վերջին տվյալներով՝ ուրբաթ երեկոյան Թուրքիայի Էլյազիգ արեւելյան նահանգում տեղի է ունեցել երկրաշարժ, որի հետեւանքով զոհվել է առնվազն 35 մարդ եւ վիրավորվել շուրջ 2000 քաղաքացի:

Թվիթերի թուրք օգտատերերը քննադատում են իշխանություններին երկրաշարժի տուժածներին պետության կողմից արագ օգնություն ցուցաբերելու կարողության բացակայության եւ տարերային աղետներին արձագանքելու անպատրաստվածության մեջ:

Հատուկ հարկ էր սահմանված 1999 թվականին Իզմիթ հյուսիս-արեւելյան նահանգում երկրաշարժից հետո, երբ զոհվել էր 17 000 մարդ: