Ferrari ընկերությունը Եվրոպայում պատենտավորել է ամբողջական քարշակով սպորտային ավտոմեքենայի սխեման, որն ունի չորս անկախ էլեկտրաշարժիչներ, որոնցից յուրաքանչյուրը շարժման մեջ է գցում միայն մեկ անիվ, հաղորդում է Motor-ը:

Չորս «անկախ» էլեկտրաշարժիչներով եւ յուրաքանչյուր անիվի անհատական քարշակով Ferrari-ի կոնցեպտը թույլ կտա արդյունավետորեն իրագործել կառավարման համակարգը. տեսականորեն այդպիսի սխեման հնարավորություն կտա անդադար կոռեկցիայի ենթարկել պտտվող մասը եւ անհրաժեշտության դեպքում ակտիվացնել կինետիկ էներգիայի վերականգնման համակարգը: Նմանատիպ կառուցվածքն իրագործվել էր էլեկտրական 1217-ուժային Drako GTE հիպերքարում:

Եվրոպական պատենտային վարչությունը դասակարգել էր Ferrari-ի դիմումը հիբրիդային տրանսպորտային միջոցների կատեգորիային: Դա կարող է նշանակել, որ էլեկտրաշարժիչների հետ մեկտեղ սուպերքարում կօգտագործվի ավանդական ներքին այրման շարժիչ, որը տեղադրված կլինի մարտկոցային բլոկի փոխարեն: