«Հայաստան» Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը կոչով դիմել է պատգամավորներին եւ կառավարության անդամներին:

Նա Facebook-ի իր էջում գրել է.

«Դիմում բոլոր դեռ սթափ վիճակում գտնվող պատգամավորներին եւ կառավարության ամդամներին, եթե այդպիսիք մնացել են.

Հարգելի իշխանության ներկայացուցիչներ,
Քաջ գիտակցելով ձեր հոգեբանական վիճակը, եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ սպասվում են նոր ստատուսներ, որպես հայը հայի ձեզ խորհուրդ եմ տալի շատ արագ գրել դիմումներ եւ հեռանալ զբաղեցրած պաշտոններից կամ էլ վայր դնել մանդատները։
Սա է ապաշխարելու առաջին քայլը։ Մնացած քայլերի մասին ձեզ լրացուցիչ տեղյակ կպահենք։ Սա որեւէ կերպ սպառնալիք չէ, այլ ձեր մասին մտահոգություն հայտնելու ձեւ։
Սա իմ քաղաքական խորհուրդն է ձեզ։ Կուզեք օգտվել՝ օգտվեք»: