ԱՄՆ Պետքարտուղարությունը մեկնաբանել է Բաղդադում ԱՄՆ դեսպանատան գնդակոծությունը: Արտաքին քաղաքականության գերատեսչությունն Իրաքին կոչ է արել կատարել դիվանագիտական օբյեկտների պահպանության իր պարտավորությունները:

Պետքարտուղարությունից ընդգծել են, որ Իրաքում իրավիճակը «շարունակում է լարված մնալ», իսկ Իրանի «աջակցությունը վայելող խմբավորումները շարունակում են սպառնալիք ներկայացնել» անվտանգությանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչության ներկայացուցիչը նշել է, որ կես տարում Իրաքում Իրանի եւ նրա աջակցությունը վայելող կազմավորումների կողմից իրականացվել է ավելի քան 14 հարձակում ամերիկացի զինվորականների եւ դիվանագետների վրա:

Հիշեցնենք, որ «կանաչ գոտու» եւ Բաղդադում ԱՄՆ դեսպանատան հիթիռակոծության հետեւանքով վիրավորվել են մի քանի մարդիկ: Համալիրի տարածքի վրա ընկել է երեք արկ, որոնցից մեկն ընկել է ճաշարան: Անցկացվել է շենքում եղած մարդկանց տարհանում: