«Ռոսպոտրեբնադզորը» ՌԴ-ում կորոնավիրուսի կասկածանքով ավելի քան 100 մարդու է հայտնաբերել, սակայն նրանցից ոչ ոքի մոտ ախտորոշումը չի հաստատվել: Այս մասին հայտարարել է «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այս պահի դրությամբ հայտնաբերել ենք ավելի քան 100 մարդու, որոնց մոտ վարակիչ հիվանդության ինչ-որ կլինիկական նշաններ կան, միեւնույն ժամանակ, նրանք այցելել են Չինաստան: Նրանցից յուրաքանչյուրին մեկուսացրել են, տեղափոխել ստացիոնար եւ հետազոտել: Ոչ ոքի մոտ կորոնավիրուսը չի հաստատվել»,- ասել է նա:

Նրա խսսքով՝ նոր տեսակի կորոնավիրուսով վարակված մարդկանց մեծ մասը 60 տարեկանից բարձր են եւ ունեն ուղեկցող պաթոլոգիա:

«Ես կցանկանայի ուշադրություն դարձնել նրան, որ մեզ հայտնի է, որ վարակվածների 80%-ը 60 տարեկանից բարձր է, եւ փաստացի բոլորի մոտ եղել է ինչ-որ սամոտիկ ուղեկցող պաթոլոգիա»,- ասել է Պոպովան: