ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը եւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանն ընդունել են ԵՄ բարձրաստիճան պատվիրակությանը՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի ուղեկցությամբ։

Այս մասին Թաթոյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում:

«Արդյունավետ հանդիպման ընթացքում քննարկեցինք հարցեր՝ կապված դատաիրավական բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, կանանց ու երեխաների իրավունքների պաշտպանության, միգրացիայի ու պետական սահմանի անցման կետերում իրավունքների հետ եւ այլն»,- գրել է Թաթոյանը։