Սլովենիայի վարչապետ Մարյան Շարեցն այսօր հրաժարական է տվել եւ հայտարարել երկրում վաղաժամ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Գործող կառավարությունում չեմ կարող իրականացնել մարդկանց սպասելիքները, ամենաարդար տարբերակը կլինի Պետական ժողովում վաղաժամ ընտրությունների անցկացումը»,- ասել է նա: