Նոր վարչապետը իրավունք չունի լինելու իշխող կուսակցության թիմից: Այս մասին այսօր` հունվարի 27-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց «Ռեֆորմիստներ» կուսակցության հիմադիր Վահան Բաբայանը` մեկնաբանելով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի  թվիթերյան գրառումը:

«Պարոն Վանեցյանը շատ կարեւոր հայտարարություն է արել իր թվիթերյան էջում կապված նոր վարչապետ ընտրելու մասին, բայց շատ ցավալի է, որ պարոն Վանեցյանը չի ուզում արձանագրել, որ նոր վարչապետը իրավունք չունի լինի նույն թիմից, որովհետեւ այդ թիմը տանուլ է տվել ամեն ինչ եւ այդ թիմը, ձեւավորվել, ստեղծվել, կայացել ու այսօր էլ մարդկանց վրա մունաթ է գալիս, եւ մարդկանց ընտանիքի անդամների նկարներն է ֆեյսբուքում դնում եւ ինչ, որ կոչեր անում: Եւ այդ քաղաքական ուժն է ծնել ատելության մթնոլորտը եւ 2 տարի հայհոյում եւ բռնության կոչեր են հնչեցնում»,-ասաց նա:

Հոգեբան Միրհրդատ մադաթյանն էլ անդրադառնալով վարչապետի ասուլիսին, ասաց, որ նրա ներկայացրած 100 փաստերը վերցված էին «օդի միջից». «Իր աճը եւ թռիչքային զարգացումը ես կանվանեի բողկային տնտեսական հեղափոխություն, քանի որ չեմ կարծում, որ վարչապետի համար տնտեսական աճում բողկն է կարեւոր»: