Հայաստանի նախագահի՝ այսօր հրապարակված հրամանագրերի համաձայն՝ Հայաստանի Զինված ուժերի, ռազմական ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության մի քանի սպաներ ստացել են գեներալական կոչումներ։

1.            Հայ-ռուսական զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Ջանիբեկի Փարվանյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

2.            ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Սերյոժայի Բաղդասարյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

3.            ՀՀ ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտի պետ, գնդապետ Լեւոն Վազգենի Շահումյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում:

Ավելի վաղ հայտնել ենք, որ գեներալ լեյտենանտի զինվորական կոչումներ են շնորհվել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալներ Անդրանիկ Մակարյանին եւ Տիրան Խաչատրյանին։