ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ հերթական անգամ հնչեցրած կարծիքին առ այն, որ ՍԴ նախագահի ընտրությունն ԱԺ-ում տեղի է ունեցել կեղծիքով, կեղծ ընտրություն է եղել: Նա մասնավորապես նշել է, որ Փաշինյանն արդեն երրորդ անգամ խախտում է իր անմեղության կանխավարկածը: Նա մասնավորապես նշել է՝ երբ քրգործի նյութերը հանրայնացնելու իրավունք ստանա, այդ ժամանակ հայտնի կդառնա, թե ով է խոսում կեղծիքից: Գրառումն ամբողջությամբ՝ ստորեւ.

«Խայտառակ կեղծիքներով օրենք ընդունող քաղաքական ուժի ղեկավարն արդեն երրորդ անգամ (ամեն անգամ ավելի կոպիտ) խախտում է Սահմանադրությամբ պաշտպանված իմ անմեղության կանխավարկածը:

Դուք սպասեք մինչեւ քրեական գործիս նյութերը հանրայնացնելու իրավունք ստանամ: Այդ ժամանակ բոլորը կտեսնեն, թե ով է խոսում կեղծիքից...»,- ասված է գրառման մեջ: