Հունվարի 26-ին տեղի է ունեցել «Վաղվա Արցախ» կուսակցության արտահերթ համագումարը:

Քննարկվել են ներկուսակցական մի շարք կարևոր հարցեր, և հստակեցվել է գալիք համապետական ընտրություններին կուսակցության մասնակցության ձևաչափը:

Համագումարին է ներկայացվել վարչության որոշումն առ այն, որ խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը մասնակցելու է դաշինքով` «Ինքնություն և Միասնություն» ու «Ռամկավար-ազատական» կուսակցությունների հետ:

Համագումարը վերահաստատել է նախագահական ընտրություններում Մասիս Մայիլյանին սատարելու մասին որոշումը, և հավանություն տվել վարչության կողմից առաջարկված ԱԺ ընտրությունների մասնակցության համամասնական ցուցակը: