Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը կձգտի Փարիզում եւ Բրյուսելում այս շաբաթ կայանալիք հանդիպման ժամանակ հասնել Ֆրանսիայի եւ Եվրամիության կողմից սոլիդարության վճռական հայտարարության, հաղորդում է հունական Kathimerini թերթը:

Հունաստանի վարչապետը պետք է չորեքշաբթի հանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ եւ ակնկալվում է, որ Բրյուսելում կհանդիպի Եվրամիության նախագահ Շառլ Միշելի հետ՝ Թուրքիայի հետ հարաբերություններում աճող լարվածության պայմաններում: Թուրքիան ձգտում է հսկողություն սահմանել Միջերկրական ծովի վիճելի շրջաններում:

Հունաստանը ձգտում է աջակցություն ստանալ իր դաշնակիցների կողմից այն պահից, երբ Թուրքիան նոյեմբերին Լիբիայի հետ համաձայնագիր կնքեց, որը հավակնում է Միջերկրական ծովի հսկայական շերտի նկատմամբ իրավասության, ներառյալ շրջանները, որոնք, Հունաստանի խոսքով, ընկած են իր կղզիների մայրցամաքային շելֆի վրա:

Ֆրանսիայի եւ ԵՄ պաշտոնական անձինք կոշտ դիրքորոշում ունեն Թուրքիայի գործողությունների դեմ: