Եգիպտոսի դատարանը 8 մարդու ցնահ բանտարկության է դատապարտել «Իսլամական պետություն» խմբավորման տեղական մասնաճյուղին անդամակցելու մեղադրանքով:

Կահիրեի քրեական դատարանը եւս 29 մարդու դատապարտել է 15-ից մինչեւ 1 տարի ժամկետով բանտարկության: Նաեւ նույն գործով արդարացրել է 7 այլ անձանց, ներառյալ ֆուտբոլիստի:

Դատարանը հայտարարել է, որ ամբաստանյալները ստեղծել եւ միացել են ԻՊ բջիջներին, որոնք 2015 թվականից մինչեւ 2018-ի սկիզբ գործել են մի քանի նահանգներում, ներառյալ Կահիրեի:

Ամբաստանյալները նաեւ մեղադրվում են քրիստոնյաների ու եկեղեցիների, անվտանգության ուժերի ու պետական հաստատությունների վրա հարձակումների միջոցով հասարակական կարգը խախտելու մեջ: