Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը այսօր ավագանու մանդատը վայր դնելուց հետո գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Սիրելի հայրենակիցներ, ելնելով ստեղծված իրավիճակից՝ հայցում եմ Ձեր ներողամտությունը և անհամատեղելի եմ համարում աշխատանքս Երևան քաղաքի ավագանիում՝ ուստի վայր եմ դնում մանդատս»,- գրել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է Հրայր Թովմասյանի դստեր նկարը եւ գրել է. «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան»:

Սա քննադատությունների առարկա էր դարձել սոցիալական ցանցերում: Ավելի ուշ գրառում կատարող ավագանու անդամը ջնջել էր իր ֆեյսբուքյան էջը:

Նշենք, որ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը այսօր հրատապ նիստ էր հրավիրել, որի ավարտին հայտարարվել էր Հենրի Հարթենյանի մանդատը վայր դնելու մասին: