Ռուսական «Նովիե Վեդոմոստի» թերթը՝ հղում անելով «Master pera» Telegram-ալիքին, գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ստիպված է եղել բուժօգնության դիմել՝ կապված սուր նեւրոզի հետ»:

«Վարչապետի բուժող բժիշկը Նեւրոզների կենտրոնի տնօրեն, Հայաստանի առողջապահության նախարարության գլխավոր հոգեթերապեւտ Ցոլակ Հակոբյանն է: Վարչապետի մոտ ախտորոշվել է «սուր նեւրոտիկ խանգարում», եւ նշանակվել է անհետաձգելի բուժում»,- գրում է թերթը: