Ամերիկյան ինքնաթիռ է կործանվել Աֆղանստանի արեւելքում, հաղորդում է AP-ը՝ հղում անելով «Թալիբան» շարժման ներկայացուցչին:

ԱՄՆ բանակի քարտուղարը հրաժարվել է մեկնաբանել թալիբների հայտարարությունը, սակայն սոցցանցերում տարածված տեսանյութում երեւում է, որ ինքնաթիռը պատկանում է ԱՄՆ ՌՕՈւ-ին:

Աֆղանցի լրագրող Թարիք Գազնիվալը AP-ին հայտնել է, որ տեսել է այրվող ինքնաթիռը, ինչպես նաեւ տեսել է 2 մարմին: Սակայն գործակալության խոսքով՝ այդ տեղեկությունը չի հաջողվել ճշտել անկախ աղբյուրներից:

Թալիբների ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը հայտնել է, որ ԱՄՆ ՌՕՈւ ինքնաթիռը կործանվել է Գազնի նահանգում: Նրա խոսքով՝ կործանման վայրը գտնվում է ԱՄՆ ռազմաբազայից 10 կմ հեռավորության վրա:

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության քարտուղար Բեթ Ռիորդանը եւս հրաժարվել է մեկնաբանել թալիբների տեղեկությունը:

Ավելի վաղ նա խոստովանել է, որ ամերիկացի զինվորական պաշտոնյաները հետաքննում են ավիաաղետի մասին հաղորդագրությունները: