ԱՄՆ-ն եւ Չինաստանը սերտորեն շփվում են՝ կապված կորոնավիրուսի բռնկման հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Մենք շատ սերտորեն շփվում ենք Չինաստանի հետ վիրուսի առիթով: ԱՄՆ-ում գրանցվել են քիչ դեպքեր, սակայն մենք զգույշ ենք: Մենք Չինաստանին եւ նախագահ Սի Ցզինփինին ցանկացած օգնություն ենք առաջարկում: Մենք ականավոր փորձագետներ ունենք»,- գրել է նա Twitter-ում:   

Նշենք, որ վերջին տվյալներով՝ Չինաստանում նոր կորոնավիրուսի զոհ է դարձել ավելի քան 80 մարդ: