Apple-ը ապակյա կորպուսով iMac մոնոբլոկի արտոնագրման հայտ է ներկայացրել, գրում է Медуза-ն՝ հղում կատարելով Patently Apple-ին։

Սարքի մակերեւույթը միատարր է, մոնիտորը դառնում է ստեղնաշար եւ թաչփադ, ինչպես նաեւ նախատեսվում է առանց ներկառուցված ստեղնաշարի տարբերակ։

Մոնոբլոկի կառուցվածքի տարբերակներից մեկը ենթադրում է մաքբուքի միացում։

The Verge-ը գրում է, որ նոթբուքը պետք է իր մոնիտորը տեղափոխի iMac-ի վրա, իսկ մաքբուքի ստեղնաշարը հասանելի կլինի մոնոբլոկի կորպուսում անցքի միջով։

Արտոնագրման հայտում Apple-ը հստակեցնում է, որ ապակյա կորպուսը կարող է լինել ինչպես թափանցիկ, այնպես էլ ոչ թափանցիկ, ինչպես նաեւ՝ կարող է ներառել կիսաթափանցիկ տարրեր։