Մի շարք երկրներում Google-ի օգտատերերը բախվել են որոնման համակարգի աշխատանքում խնդիրների հետ, ինչպես վկայում են հանրահայտ ինտերնետ-ռեսուրսների խափանումներին եւ շեղումներին հետեւող Downdetector կայքի տվյալները, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Կայքը տեղեկացնում է, որ խափանումներ սկսել են նկատվել երկուշաբթի օրը, մոտ 22։17։ Տեխնիկական անսարքությունները ծառայության համակարգում դիտարկվել են ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆրանսիայում։

Նշվում է, որ Google-ի օգտատերերի 83 տոկոսը բողոքում է հաշիվ մուտքի հետ կապված, 16 տոկոսը՝ որոնման հետ կապված խնդիրներից։

Նույն երկրներում խափանումներ են դիտարկվում նաեւ Google-ի փոստային Gmail ծառայությունում։ Օգտատերերի մոտ 48 տոկոսը բողոքում է փոստային հաշիվ մուտք գործելու, 25 տոկոսը՝ հաղորդագրություններ ստանալու, եւս 25 տոկոսը՝ վեբ-կայքի տեխնիկական խափանումների հետ կապված խնդիրներից։