ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի լուծման մասին վարչապետը նախօրեին խոսել է. կարծում եմ՝ քայլեր կձեռնարկեն եւ գործադիրը, եւ օրենսդիրը, որպեսզի ճգնաժամինլուծում տան: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Հարցին, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկելու իշխանությունները, նա արձագանքեց, որ իրավիճակն լուծում տալու ցանկացած քայլի մասին տեղյակ կպահեն. «Քննարկումներն ընթանում են, գիտեք, որ քայլեր արդեն եղել են, նույն վաղաժամ կենսաթոշակի գնալու օրենքը, նաեւ ԱԺ-ի ձեռնարկած քայլերը, բոլորը նպատակ ունեին հենց ճգնաժամը լուծելու համար: Քանի դեռ լուծում չի ստացել հարցը, շարունակելու են քայլեր ձեռնարկել»:

Նա ընդգծեց, որ սահմանադրական փոփոխությունները կարող են հենց լուծման մի ճանաարհը լինել: