Հայրենյաց պաշտպանի օրվա կապակցությամբ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի եւ երկրի բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր:

Արցախի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախագահը ծաղիկներ է դրել Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին, Արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին եւ անհայտ կորած ազատամարտիկների հուշարձանին: