Ինձ բերման ենթարկեցին «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման գրասենյակի մուտքի մոտից։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը։

Նա ասաց՝ տեղյակ չէ, թե ինչ կարմիր հետքեր են իր գլխին, բայց պատմեց, որ Փարպեցի փողոցից են իրեն բերման ենթարկել․ «Փարպեցի փողոցում պառկացրեցին գետնին, ձեռնաշղթաներ հագցրին հետևից, որը շատ անհարմար է։

Մալյանի փոխանցմամբ՝ իրենց բերման են ենթարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի զրույցից հետո․  «Ես տեղեկություններ ունեմ, որ Լարիսա Մինասյանը բավականին կոշտ խոսակցություն  է ունեցել վարչապետի հետ և պահանջել է նույնիսկ ապօրինություններով կանխեն մեր գործունեությունը Հայաստանում։ Ես դիտարկում եմ սա որպես կրկեսի մի մաս»։

Նա ասաց, որ ներսում իրեն չեն հարցաքննել, խուզարկել են միայն․ «Անձնական խուզարկություն են իրականացրել, իմ մոտ եղած իրերն են արձանագրել, ցուցակագրել, քանի որ ոչ մի արգելված բան չեն հայտնաբերել, բնականաբար բացատրություն տալու և արձանագրություն կազմելու բան չի եղել»։