Միջուկային պատերազմի դեմ սպառնալիքի համախմբման օրը նշվում է ողջ աշխարհում Դելիի հռչակագրի ընդունման օրը, որի հիմնական նպատակն է միջուկային սպառազինությունների մրցավազքի դադարեցման, աշխարհի երկրների միջուկային զինանոցների կրճատման եւ աստիճանական ոչնչացման եւ միջուկային պատերազմի սպառնալիքի վերացման կոչը, տեղեկացնում է Calend-ը։

Դելիի հռչակագիրն ընդունվել է 1985 թվականի հունվարի 29-ին Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում, մի քանի երկրների՝ Հնդկաստանի, Հունաստանի, Մեքսիկայի, Արգենտինայի, Տանզանիայի եւ Շվեդիայի պետությունների եւ կառավարությունների ղեկավարների խորհրդակցությունում, որոնք դարձան առաջին երկրները, որ ստորագրեցին այդ փաստաթուղթը։ Միջուկային զենքից եւ  բռնի աշխարհից ազատ սկզբունքների մասին այս հռչակագրի ընդունման պահից էլ իր պատմությունն սկսեց այսօրվա տոնը։

Միջուկային պայթյունների հետեւանքները ինչպես առանձին երկրի, այնպես էլ ողջ երկրագնդի համար աղետալի կլինեն։ Ճառագայթման բարձր չափաբաժինները կհանգեցնեն քաղցկեղային հիվանդությունների աճի, նորածինների պաթոլոգիաների, գենետիկ մուտացիաների։ Իսկ լայնածավալ միջուկային պատերազմի հետեւանքով տեղի կունենա կլիմայական աղետ, եւ դժվար է պատկերացնել, թե որեւէ տեղ Երկրի վրա գոնե ինչ-որ մարդկային հանրույթ կփրկվի։