Հեյլթաուն քաղաքում (Թենեսիի նահանգ, ԱՄՆ) լճի ափին կառուցվել է արտասովոր հյուրանոց, գրում է Travel and Leisure-ը, տեղեկացնում է «Մոյա պլանետա»-ն։

Հյուրանոցի շենքը 15 լողացող նավախցեր են։ Զբոսաշրջիկների համար կան մեկ, երկու եւ երեք ննջարան ունեցող նավախցեր։ Հյուրանոցի հյուրերն ունեն ձկնորսատեղի եւ առանձին տեղ լողալու համար։ Բացի այդ, ամեն առավոտ հյուրերը կարող են դառնալ չքնաղ արեւածագի վկաները։ Մեկ գիշերվա վարձը 124 դոլար է։