ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ինքնասպանության վարկածը հաստատվել է: Ինքնասպանության վարկածը հաստատել է Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով: Նրա դին հայտնաբերել է կինը: Հարուցվել է քրեական գործ` ինքնասպանության հասցնելու հոդվածով: