«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին բերման ենթարկելու տեսանյութ է հրապարակել antifake.am-ը։

Տեսանյությում երեւում է, թե ինչպես են Սամսոնյանին պառկեցնում գետնին, ձեռնաշղթաներ հագցնում, որի ընթացքում Սամսոնյանը դիմում է Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներին.

«Տղերք ամոթ ա, չեք ամաչո՞ւմ… լավ ա՞ Նիկոլը»։

Ոստիկանության աշխատակիցներից մեկը նրան ուղղում է. «Նիկոլ չի քո համար, պարոն Փաշինյան է»։

Նշենք, որ այսօր՝ հունվարի 28-ին, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները բերման էին ենթարկել «Ադեկվադ» կուսակցության հիմնադիրներից Արթուր Դանիելյանին, Կոնստանտին Տեր-Նակալյանը եւ անդամներից՝ Գրիգոր Մինասյանն ու Ազատ Ադամյանը: Ավելի վաղ բերման էր ենթարկվել նաեւ ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանը: Նրանք բերման են ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով։ Որոշ ժամանակ անց քաղաքացիներն ազատ են արձակվել։