ՀՀ ԱԳՆ-ի եւ Չինաստանում ՀՀ դեսպանության հետ կապի մեջ մնալու կոչին արձագանքել են  ՉԺՀ-ում գտնվող ավելի քան 400 ՀՀ քաղաքացիներ: Այս մասին NEWS.am-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Հիշեցնենք՝ հունվարի 27-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ ՀՀ քաղաքացիներին հորդորելով ժամանակավորապես խուսափել Չինաստան այցելությունից, իսկ արդեն Չինաստանում գտնվող քաղաքացիներին կոչ անելով կապի մեջ լինել ՉԺՀ-ում ՀՀ դեսպանության և ՀՀ ԱԳՆ-ի հետ: