Արդեն աղաղակող փաստ է, որ իրավապահ մարմինների և շատ դեպքերում հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառմամբ փորձ է արվում երկրում ստեղծել վախի մթնոլորտ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը։

«Շատ ակնհայտ է, որ ոստիկանությունն անցնում է իր լիազորությունների օրենքով նախատեսված սահմանները։ Որպես իրավապաշտպան, բացատրություն եմ պահանջում այսօր հատուկ նշանակության ուժերի օգտագործմամբ և ֆիզիկական ուժի կիրառմամբ հասարակական ակտիվ գործունեությամբ զբաղվող անձանց բերման ենթարկելու հիմքերի մասին», գրել է իրավաբանը։