Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մտադիր է փետրվարի 2-ին կառավարության հաստատմանը ներկայացնել Հորդանանի հարթավայրի եւ Հորդանան գետի արեւմտյան ափին հրեական բնակավայրերի հանդեպ Իսրայելի ինքնիշխանության հարցը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Իր ծրագրերի մասին Նեթանյահուն լրագրողներին հայտնել է Վաշինգտոնում՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորման իր պլանը։ Պլանը կոչ է անում Հորդանան գետի ռազմավարական հարթավայրը եւ բոլոր իսրայելական բնակավայրերը թողնել Իսրայելի վերահսկողության տակ։