ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ X փուլում քննարկումներ եղել են, բայց 8-9 ամսից ավելի որեւէ շփում չունենք։ Այս մասին  168TV-ի՝ Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում ասել է Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը:

Դիտարկմանը, որ գուցե նա նեղված է, որ Սահմանադրությամբ իրեն քիչ լիազորություններ են տրվել, Թովմասյանն արձագանքեց. «Սահմանադրությունը գրելիս չգիտեինք՝ ով է լինելու նախագահը։ Նախագահի լիազորությունների ուժը դրանց քիչ լինելու մեջ է, եթե դրանք ընդլայնենք, նախագահը կդառնա ընթացիկ քաղաքականության կրող, քննադատության օբյեկտ եւ ճգնաժամային իրավիճակներում չի լինի այն արբիտրաժը, որ Սահմանադրությունը պիտի պահպանի։

Ասում եք՝ ես լիազորություն չունեմ, մենք էլ ասում ենք՝ դարակի տակ որ նայեք, դեռեւս մոտ 15-20 գործիք ունեք, դա գրված է Սահմանադրությամբ։ Եթե չեք օգտվում, մի դժգոհեք, որ դրանք չկան։ Նախագահն ունի բավարար լիազորություններ»: