Նավթի համաշխարհային գները բարձրանում են։ Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, տեղեկացնում է RT-ն։

WTI նավթի մարտյան ֆյուչերսներն ավելացել են 1,22 տոկոսով՝ կազմելով մեկ բարելը 54,13 դոլար։

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ մարտին մատակարարմամբ, ավելացել են 1,33 տոկոսով՝ կազմելով մեկ բարելը 60,30 դոլար։