ԱՄՆ դաշնային բյուջեի դեֆիցիտը 2020 ֆինանսական տարում կգերազանցի 1 տրլն դոլարը։ Այս մասին ասվում է ԱՄՆ Կոնգրեսի բյուջեի վարչության զեկույցում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նրա տեղեկատվությամբ՝ դեֆիցիտը կկազմի ՀՆԱ-ի հանդեպ մոտ 4,6 տոկոս եւ կկազմի 5,4 տոկոս 2030 թվականին՝ հասնելով 1,3 տրլն դոլարի։ Բյուջեի վարչության մասնագետները նշում են, որ եթե կանխատեսումը ճիշտ լինի, դա կլինի երկրորդ դեպքը վերջին 100 տարում, երբ ԱՄՆ պետբյուջեի դեֆիցիտի եւ ՀՆԱ հարաբերակցությունը կգերազանցի 4 տոկոսի նիշը ավելի քան հինգ տարվա ընթացքում։ Ավելի վաղ նման ցուցանիշ գրանցվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եւ դրանից հետո առաջին տարիներին։

Վերջին անգամ ԱՄՆ դաշնային բյուջեի դեֆիցիտը 1 տրլն դոլարի հասել է 2012-ին։ Իսկ գագաթնակետը եղել է 2009-ին, երբ այդ գումարը հասել էր 1,4 տրլն դոլարի։