ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է վետո դնել Իրանի հետ ռազմական գործողությունների սահմանափակման հարցով Կոնգրեսի հնարավոր որոշման վրա: Այս մաիսն զգուշացրել է Սպիտակ տունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քվեարկել 2 հնարավոր օրինագծերի հարցով: Դրանցից մեկն արգելափակում է առանց Կոնգրեսի թույլտվության Իրանի հետ ռազմական հարձակողական գործողությունների ֆինանսավորումը, իսկ երկրորդը չեղարկում է Իրաքում ռազմական ուժ կիրառելու նախագահի թույլտվությունը, որը տրվել է 2002 թվականին:

Ընդ որում, երկու նախագծերը, քիչ հավանական է, որ կանցնեն Սենատ կամ կդրվեն նախագահի սեղանին:

Սպիտակ տան հայտարարության համաձայն՝ տվյալ փաստաթղթերն ընդունման դեպքում «ուժ կտան ԱՄՆ-ի թշնամիներին»:

Հունվարի 3-ին Բաղդադում ԱՄՆ-ի հատուկ գործողությունների հետեւանքով զոհվեց իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ արձակեց Իրաքում ամերիկյան բազաների ուղղությամբ: ԱՄՆ-ի հնարավոր հարձակմանը սպասելիս իրանցի զինվորականները նույն օրը սխալմամբ խոցեցին ուկրաինական ինքնաթիռը, ինչի հետեւանքով 176 մարդ զոհվեց: