«Ապագա առաջնորդությունը ԵԱՀԿ տարածաշրջանում քաղաքական ներգրավվածությունը ապահովելու համար» խորագրով սեմինարին մասնակցելու համար 2020 թվականի փետրվարի 2-5-ը Վաշինգտոն (Ամերիկայի Միացյալ Նահանգներ) կգործուղվեն ԱԺ պատգամավորներ Մերի Գալստյանը («Իմ քայլը» խմբակցություն) եւ Կարեն Սիմոնյանը («Լուսավոր Հայաստան» խմբակցություն):

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԺ մամուլի ծառայությունից: