Ցավոք համոզվում ենք, որ ներկա իշխանությունները պատրաստ են դիմելու քաղաքական հետապնդումների։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ մեկնաբանելով երեկ «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանին, «Ադեկվադ» կուսակցության անդամներին, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ-ի ղեկավար Նարեկ Սամսոնյանին բերման ենթարկելու դեպքը։

«Ես իհարկե դատապարտում եմ երեկ տեղի ունեցած միջադեպերը կապված Արթուր Դանիելյանի, Նարեկ Սամսոնյանի, Կոնստանտին Տեր-Նակալյանի հետ։ Ցավոք մեկ անգամ չէ, որ ասել ենք և հիմա էլ ցավոք համոզվում ենք, որ իշխանությունները պատրաստ են դիմելու քաղաքական հետապնդումների միջոցին և մտացածին, հորինված գործերի օգնությամբ քաղաքական հետապնդումների ենթարկել այլախոհներին, իրենց հակառակորդներին։ Ես խստորեն դատապարտում եմ տեղի ունեցածը և ուզում եմ իմ զորակցությունը հայտնել մեր գործընկերներին, որոնք իրենց քաղաքական պայքարն են մղում»,-նշեց նա։