Գեղարքունիքի մարզում, այսօր՝ հունվարի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 10։50-ի սահմաններում Mercedes մակնիշի 34 ZL 325 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սեւան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 37 կմ հատվածում դեռեւս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ծառերին ու քարերին եւ կողաշրջված վիճակում հայտնվել ձորակում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով 1 հոգի, որը 3 տարեկան տղա է, տեղուն մահացել է, իսկ 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սեւան» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի եւ վիրավորների ինքնությունը։