Հունվարի 28-ին, ժամը 12.50-ին, ոստիկանության Տարոնի բաժնում մի քաղաքացի հաղորդում է տվել, որ ժամը 12.00-ի սահմաններում իր ծանոթ 45-ամյա տղամարդը Մխիթար Գոշի եւ Լազյան փողոցների խաչմերուկում հափշտակել է իր բջջային հեռախոսը եւ դիմել փախուստի:

Տարոնի ոստիկանների ձեռնարկած միջոցառումներով ժամը 13.20-ին Աղայան փողոցում տղամարդը հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել բաժին։ Նա տվել է խոստովանական բացատրություն:

Գողոնը վերցվել է:

Նախապատրաստվում են նյութեր: