Շվեյցարիայում մահացել է Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Ղասիմովը։

Ինչպես տեղեկացնում է minval.az-ը, Ղասիմովը 82 տարեկան էր։

1992-1993 թվականներին նա զբաղեցրել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը։

Երկար տարիներ Ղասիմովը ընտանիքի հետ միասին ապրում էր տարագրման մեջ, շվեյցարական Լյուցեռն քաղաքում։