Գրիչը, որը Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը տվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քծնանքի դրսեւորում չէ։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հունվարի 29-ին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։ Նա նշեց, որ հարցերով պետք է դիմել վարչապետին, քանի որ քննարկման իրական առիթ չկա։

ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանն իր հերթին հաստատեց կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի կարծիքը, որ չարաբաստիկ գրչի պատմության մեջ որեւէ քաղաքական բովանդակություն չկա։