Շիրակի մարզում հունվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 20։00-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գորկի եւ Մատնիշյան փողոցների խաչմերուկում բախվել են Ախուրյան գյուղի բնակիչ՝ 63-ամյա Հրաչ Ա-ի վարած ГАЗ 31029 մակնիշի 45 ՕՍ 273 համարանիշի, Գյումրիի բնակիչներ՝ 54-ամյա Անուշավան Խ-ի վարած Volkswagen մակնիշի 35 ՍC 654 համարանիշի եւ 30-ամյա Վահրամ Մ-ի վարած ГАЗ 31029 մակնիշի 45 ՕԼ 010 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով վարորդներից Հրաչ Ա-ն եւ նրա ուղեւոր՝ 52-ամյա Ա. Պ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։