«Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները «Դալմա գարդեն մոլ»-ում տեղադրեցին սարքավորումներ եւ պարզեցին, որ այնտեղ երկրաշարժ ընդհանրապես չէր եղել: Այս մասին, այսօր՝ հունվարի 29-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«Մնում էր տեխնիկական ինչ-որ բաներ լինեին: ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակիցներն էլ նայեցին, մերոնք էլ նայեցին, պարզեցին, որ շենքի կոնստրուկցիաների մեջ փոփոխություն չի եղել: Հետո ինչ կլինի, չի լինի, ես չեմ կարող ասել: Դա ապացուցեց, որ դա կողքից ինչ-որ երեւույթ էր, որ ազդել էր: Ցնցումը առաջին եւ երկրորդ հարկերում տեւել է ընդամենը կես ժամ: Դրաից հետո չի կրկնվել:

Երբ մերոնք ասացին, որ օդափոխիչ համակարգի պատճառով է սա, «Դալմա Գարդեն մոլ»-ի ղեկավարությունը հրավիրեց իր մասնագետներին: Վերջիններս նույն կարծիքը հայտնեցին»,- ասաց Ցոլակյանը:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ից «Դալմա Գարդեն մոլ» առևտրի կենտրոնը վերսկսել է աշխատանքը: