Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ խաղաղ կարգավորման վերաբերյալ Վաշինգտոնի առաջարկած պլանը (այսպես կոչված «դարի գործարքը») միակողմանի քայլ է, որը դատապարտված է ձախողման։ Չորեքշաբթի այսպիսի կարծիք է հայտնել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի ԶՈւ էլիտար զորամասեր) քաղաքական հարցերի գծով հրամանատարի տեղակալ Յադոլա Ջավանին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«(ԱՄՆ նախագահ Դոանալդ) Թրամփը ներկայացրել է միակողմանի պլան, որում միայն Իսրայելի (շահերն) են, որին աջակցում է ԱՄՆ-ը,- նրան մեջբերում է Tasnim գործակալությունը։- Այդ նախաձեռնությունը դատապարտված է ձախողման ի սկզբանե»։

Ջավանիի խոսքով՝ «դարի գործարքի» ներկայացումը կմիավորի պաղեստինցի ժողովրդի պայքարը, որն այժմ մտնում է նոր փուլ։ «Թրամփը կարծում է, թե ինչ-որ կարեւոր բան է արել, բայց շուտով կհասկանա, որ էլի մի նոր ռազմավարական սխալ է գործել»,- ավելացրել է նա։