Չինաստանում նոր տեսակի 2019-nCoV կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը մնում է լուրջ եւ բարդ: Այս մասին հայտարարել է ՉԺՀ ղեկավար, Կենտրոնական ռազմական խորհրդի նախագահ Սի Ցզինփինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այս պահի դրությամբ համաճարակի դեմ պայքարի հետ կապված իրավիճակը նախկինի պես մնում է լուրջ եւ բարդ: Զինված ուժերը Չինաստանի Կոմկուսի կենտկոմի եւ Կենտրոնական ռազմական խորհրդի ղեկավարությամբ պետք է հիշեն Չինաստանի ազգային-ազատագրական բանակի հիմնական նպատակները եւ հրաման ստանալով պետք է պատրաստ լինեն միանգամից կատարել դրանք, ինչպես նաեւ պետք է համարձակություն ունենան պատասխանատվություն կրել եւ տեղում պայքարել համաճարակի դեմ»,- ասել է նա: